Գործվածքների տեսակները և դրանց պահպանման (կոնսերվացիայի) առանձնահատկությունները
Դասախոսություն՝ նվիրված գործվածքների տեսակներին, դրանց պահպանման (կոնսերվացիայի) առանձնահատկություններին, գործվածքներ վերականգնող մասնագետի դերին, Հայաստանի պատմության և մի շարք թանգարաններում պահվող գործվածքների վերականգնման ճանապարհին։
Բանախոսն է Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի ավագ վերականգնող Մարո Հարությունյանը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.
✅ գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,
✅ զանգահարելով +374 91 92 20 29 հեռախոսահամարին։
Մուտքավճար
- Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):
- Անհատական՝ 3000 դրամ:
🔔 Անցկացման օրը՝ Փետրվարի 25, 14:30
🔔 Անցկացման վայրը՝ Մատենադարանի տեսասրահ։