ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Փետրվարի 28-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում Իրանի հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը և ԻԻՀ աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։
Իվեթ Թաջարյանը հյուրերին ներկայացրեց Մատենադարանում գործող «Իրանը Ղաջարական ժամանակաշրջանում» խորագրով ցուցահանդեսը, ծանոթացրեց Մատենադարանում պահվող տվյալ դարաշրջանի նկարազարդ ձեռագրերին, հրովարտակներին, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմերին, Իրանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անթուան Սևրուգինի գործերին և այն առարկաներին, որոնք ցուցահանդեսում ընդգրկված են իր անձնական հավաքածուից։

Կիսվել