ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՈՒՆ, ԱՍՈՐԵՐԵՆ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Դասախոսություն՝ նվիրված գրավոր ժառանգության փրկության և պահպանության ուղուն, ասորերեն ավետարանի վերականգնման ընթացքին, վերականգնող մասնագետի դերին և Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերի վերականգնման ճանապարհին։

Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։

Բանախոսն է Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը։

Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.

✅ գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,

✅ զանգահարելով +374 93 85 93 38 հեռախոսահամարին։

Մուտքավճար

• Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):

• Անհատական՝ 3000 դրամ:

🔔 Անցկացման օրը՝ մարտի 10, 14:30։

🔔 Անցկացման վայրը՝ Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահ։

Կիսվել