![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/04/331758858_161777753361545_3255444486884321744_n-1024x683.jpg)
Մարտի 10-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված գրավոր ժառանգության փրկության և պահպանության ուղուն, ասորերեն ավետարանի վերականգնման ընթացքին և Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերի վերականգնման ճանապարհին։
Դասախոսության ավարտին մասնակիցները դիտեցին ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմը և շրջայց կատարեցին վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։
Բանախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը։