Դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված Վարդգես Սուրենյանցի յուրօրինակ դիմանկարի ստեղծման պատմությանն ու վերականգնման մի շարք առանձնահատկություններին։ Մագաղաթի վրա արված այս դիմանկարը եզակի է իր տեսակով և վերականգնման ընթացքով:
Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։
Բանախոսն է Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Արտաշես Աբրահամյանը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.
գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,
զանգահարելով +374 93 85 93 38 հեռախոսահամարին։
Մուտքավճար
• Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):
• Անհատական՝ 3000 դրամ:
Անցկացման օրը՝ Մարտի 25, 14:30։
Անցկացման վայրը՝ Մատենադարանի տեսասրահ։