ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ «Ե. Ն. ՋԻՎԵԼԵԳՈՎԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ» ցուցահանդեսի շրջանակում մարտի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված` Վարդգես Սուրենյանցի «Ե. Ն. Ջիվելեգովայի դիմանկարի» ստեղծման պատմությանն ու վերականգնման մի շարք առանձնահատկություններին։
Բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Արտաշես Աբրահամյանը։

Կիսվել