Դասախոսություն՝ նվիրված հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը, Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի վերականգնման մի շարք առանձնահատկություններին։
Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։
Բանախոսն է Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Լիլիթ Ղազարյանը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.
գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,
զանգահարելով +374 93 85 93 38 հեռախոսահամարին։
Մուտքավճար
• Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):
• Անհատական՝ 3000 դրամ:
Անցկացման օրը՝ Ապրիլի 15, 14:30։
Անցկացման վայրը՝ Մատենադարանի տեսասրահ։