ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԵՎ ՃԵՆԱՊԱԿՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Դասախոսություն՝ նվիրված հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը, Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի վերականգնման մի շարք առանձնահատկություններին։

Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։

Բանախոսն է Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Լիլիթ Ղազարյանը։

Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.

✅գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,

✅զանգահարելով +374 93 85 93 38 հեռախոսահամարին։

Մուտքավճար

• Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):

• Անհատական՝ 3000 դրամ:

Անցկացման օրը՝ Ապրիլի 15, 14:30։

Անցկացման վայրը՝ Մատենադարանի տեսասրահ։

Կիսվել