«ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն իր գիտական գործունեությունը սկսել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ 1986-ին, և մինչև իր կյանքի վերջը հանդիսացել է Մատենադարանի գիտաշխատող, վերջին տարիներին նաև գիտխորհրդի անդամ։ Այստեղից է մեկնել ռազմաճակատ՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին, հետագայում որտեղ էլ որ աշխատել է, մնացել է Մատենադարանցի (որի մասին սիրում էր հաճախ ասել)։

Մեր սիրելի գործընկերոջ, հայ գրի ու մշակույթի անխոնջ նվիրյալ Վարդան Դևրիկյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։


Մատենադարանի տնօրինություն

Կիսվել