ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԵՎ ՃԵՆԱՊԱԿՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 15-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը նվիրված դասախոսություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի օրինակի հիման վրա։

Բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Լիլիթ Ղազարյանը։

Կիսվել