«Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում այս տարի Մաշտոցյան Մատենադարանը ներկայանալու է նոր ցուցահանդեսով «ՌՋԾԷ․ պատմության բանալի» խորագրով, որի նպատակն է հանրությանը ներկայացնել Մատենադարանի պատմությունը։ Ինչպիսի՞ գիտական ձեռքբերումներ, նվիրատվություններ, հրատարակություններ, համագործակցության արդյունքներ է գրանցել Մատենադարանը որպես գիտահետազոտական ինստիտուտ՝ սկսած 1959 թ-ից։
Ինքնատիպ ձևավորում ունեցող ցուցահանդեսում Մատենադարանը ներկայացվում է ոչ միայն որպես ձեռագրերի պահոց, գիտական մտքի և միջնադարյան արվեստի հարուստ շտեմարան, այլև երևանյան համայնապատկերում իր ուրույն տեղը զբաղեցնող ճարտարապետական հուշարձան։
Ցուցահանդեսի կգործի մայիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Տեղեկացնում ենք, որ մայիսի 20-ին Մատենադարանը աշխատելու է ժամը 11:00-ից մինչև 17:00:
17:00-17:40 Մատենադարանը փակ կլինի:
17:40-ից մինչև 24:00 Մատենադարանը բաց կլինի այցելության համար: