ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 27-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված Վահրամ Գայֆեճյանի առաջին «Ինքնադիմանկարի» ստեղծման պատմությանն ու վերականգնման առանձնահատկություններին։ Իր տեսակով բացառիկ այս վերականգնման արդյունքում ի հայտ է եկել նկարի դարձերեսին փակցված հեղինակի մեկ այլ աշխատանք, որը վերաբերում է 1910-ական թթ․ սկզբի նրա հանրահայտ «Սրճարանային» շարքին։Դասախոսության ընթացքում երկու բանախոսները բացահայտեցին այս յուրօրինակ իրողության գաղտնիքները։

Դասախոսության ավարտին ցուցադրվեց նկարչին նվիրված ‹‹Վահրամ Գայֆեճյան›› ֆիլմը (հեղ․՝ Ա․Թադևոսյան, ռեժ․՝ Ա․Տատինցյան, տեքստը՝ Է․Գայֆեճյանի, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն, 2009 թ․)։

Բանախոսեցին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Տաթևիկ Ամիրխանյանը և արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։

Կիսվել