ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԲԱԲԿԵՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

2023 թ. լրանում է նշանավոր հայագետ, արևելագետ, Մաշտոցյան Մատենադարանի փոխտնօրեն (1965-1994) Բաբկեն Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը:

Այդ կապակցությամբ ս. թ. նոյեմբերի 17-18-ին Մատենադարանում նախատեսվում է իրականացնել միջազգային միջնադարագիտական գիտաժողով:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

  • Արևելագիտություն
  • Գրականագիտություն
  • Լեզվաբանություն
  • Պատմագիտություն
  • Բնագրագիտություն
  • Ձեռագրագիտություն
  • Արվեստագիտություն

Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն:

Զեկուցումներին տրվում է 15-20 րոպե ժամանակ:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրանցման ձևաթուղթը և ուղարկել  [email protected] էլ. փոստի հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը:

Գիտաժողովի գլխավոր համակարգող՝ Լևոն Չուգասզյան


Մատենադարանի տնօրենություն

Կիսվել