ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ — 100

2023թ-ին պետականորեն նշվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը։ Այդ առթիվ հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի բացառիկ ցուցադրություն:Ցուցադրությանը կներկայացվի Ղուկաս Չուբարյանի 30 քանդակ:Կցուցադրվեն քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից:Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923 թ. նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանի ընտանիքում: Ուսումն ստացել է Թերլեմեզյանի

Կիսվել