ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ — 100

2023թ-ին պետականորեն նշվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը։ Այդ առթիվ հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի բացառիկ ցուցադրություն:
Ցուցադրությանը կներկայացվի Ղուկաս Չուբարյանի 30 քանդակ:
Կցուցադրվեն քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից:
Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923 թ. նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանի ընտանիքում: Ուսումն ստացել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա՝ գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նա կերտել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ, մոնումենտալ կոթողներ:
Չուբարյանը հեղինակել է Մատենադարանի խորհրդանիշներ դարձած «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն» ու «Մխիթար Գոշ» արձանները:
Ղուկաս Չուբարյանի գործերը այժմ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և տարբեր մասնավոր հավաքածուներում։

Ցուցադրությունից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածների կարիքների աջակցությանը։

Կիսվել