ՀՀ ԳԱԱ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ՏԵՐ ՆԵՐՍԵՍ (ՎՐԵԺ) ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր և արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը հանձնեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին։
Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը 1975-2012թթ. զբաղեցրել է Բրիտանական գրադարանի «Քրիստոնեական Մերձավոր Արևելքի» բաժնի պատասխանատուի պաշտոնը:

Կիսվել