ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Այցի շրջանակում Մատենադարանի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցասրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին։

Կիսվել

«ՀԱՅ ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՏՈՒՄՆԵՐՈՒՆ ՄԷՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Մատենադարանում կայացավ Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, հայագետ, նարեկացիագետ, փիլիսոփա, պրոֆեսոր գերապայծառ Տ. Պողոս-Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանի դասախոսությունը՝ «Հայ արժէքներու գնահատանքը մեր ընթացիկ պատումներուն մէջ» խորագրով: Այս հանդիսությունն առիթ էր նշելու և շնորհավորելու սրբազան հոր 80ամյակը: Իր հայագիտական հսկայածավալ գործունեության համար Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Լևոն Արք. Զեքիյանին շնորհեց Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան

Կիսվել