![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/11/398601752_728952962593437_5894608453894343497_n-1024x1024.jpg)
«Տառերի աշխարհում» կրթամշակութային ծրագիրը Մատենադարանի ամենափոքրիկ այցելուների համար է (1-2-րդ դասարան)։
Ծրագրի ընթացքում փոքրիկ գիտունիկները հարցուպատասխանների և պրակտիկ աշխատանքի արդյունքում կբացահայտեն․
Կվերհիշեն հայոց գրերի ստեղծման պատմությունը
Կծանոթանան տառերի թվային համարժեքներին
Գործնական հատվածում երեխաները մասնագետի օգնությամբ կսովորեն զարդագիր ձևով գրել իրենց անվան սկզբնատառը։
Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Խմբում աշակերտների թիվը՝ 15-30
Գրանցվելու համար զանգահարել նշված հեռախոսահամարին՝ 033 02 80 60