ԱՎԵՏԱՐԱՆ, 1675 Թ., ՔԱՐԱՀԱՏ ԳՅՈՒՂ (ԳԱՆՁԱԿ)

Ծաղկող՝ Գրիգոր քահանա

Գրիգոր քահանայի ձեռագիր ժառանգությունից մեզ է հասել ութ մատյան, որոնցից մեկն էլ նկարազարդ այս Ավետարանն է:

Թեմատիկ մանրանկարներն այս Ավետարանում զետեղված են ձեռագրի սկզբում: Ծննդյան տեսարանում Մոր և Մանկան գորովալի հայացքների փոխանակումը տեսարանին քնքշանք և հուզական տրամադրություն է հաղորդում: Ընծայաբեր մոգերը ներկայացված են իբրև թագավորներ, իսկ ինքնատիպ գլխանոցներով երեք հովիվներից երկուսը պատկերված են երաժշտական գործիքներով` սրինգով և փողով: Մանրանկարի կերպարներն աչքի են ընկնում դիմանկարային կատարման վարպետությամբ:

Այս Ավետարանն անձամբ տեսնելու համար՝ այցելեք Մատենադարանում գործող «Սուրբ ծնունդ. մանրանկարչական ներշնչումներ» խորագրով ցուցադրությունը:

Կիսվել