Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի վերջին շրջանի ձեռքբերումները գիտական, գիտատեխնիկական և թանգարանային ոլորտներում:
Բարձր է գնահատվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությունը հայերեն ձեռագիր ժառանգության պահպանման, վերականգնման ու ուսումնասիրման ոլորտներում:
Գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը մեծապես կարևորել է նշված ուղղություններով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են Մաշտոցյան Մատենադարանի պատվիրակության՝ փետրվարին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն կատարելիք այցի մանրամասները: