ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՏԱՌԻ ԳՈՒՆԱԴԱՐՁՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանում, Մայրենի լեզվի օրվա շրջանակում, բացվել է «Տառի գունադարձումը» խորագրով ցուցադրություն, որին ներակայացված են Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» ստեղծագործությունները և Մատենադարանի հավաքածուներից արժեքավոր ու բացառիկ նմուշներ՝ 14-16րդ դարերի Ավետարաններ, հմայիլներ, գծանկարներ:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ելույթում ընդգծել է ժամանակակից արվեստի միջոցով հայ մշակույթի ավանդույթները կրող ու տարածող ստեղծագործողների հետ համագործակցության կարևորությունը:

Արմենուհի Սաղդասարյանն էլ խորհրդանշական է համարել, որ հենց Մատենադարանում է բացվում իր՝ թվով յոթերորդ «Թող խոսեն տառերը» գեղագիտական ներշնչումներով ցուցադրությունը։

Կիսվել