ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մեհդի Սոբհանին և Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը։

Երկու երկրների միջև գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է։ 2024 թ. հունվարի 26-31-ն առաջին անգամ պաշտոնական այցով Իրանում գտնվող Մատենադարանի պատվիրակությունը՝ լինելով կարևորագույն ձեռագրական կենտրոններում, հանդիպելով գրավոր ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման պատասխանատուների հետ, անիջապես նախաձեռնեց «Պատկերի պոեզիան» հայ-իրանական գիտաժողով, որը նվիրված է իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին:

Առաջիկայում նախատեսվում է Սևրուգյանին նվիրված առանձին ցուցադրություն, որ կիրականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և այլ թանգարանների համագործակցությամբ:

Գիտաժողովին համերգային ծրագրով ելույթ է ունեցել «Հանանե» իրանական ժողովրդական համույթը։

Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել