Բարեկամ երկու ժողովուրդների պատմական ու գրական առնչությունների, անցյալի ընդհանրությունների ու մշակութային երկխոսության լավագույն օրինակների շուրջ էին մեկ տասնյակից ավելի թեմատիկ զեկույցները: Ռ. Զալ «Շահնամեից»՝ «Սասնա ծռեր».հոր և որդու կռիվը, «Հայերի մասին լեգենդները պարսկական 6-րդ դ.բանաստեղծություններում» , «Կնոջ կերպարը 20-րդ դ.իրանահայ կերպարվեստում» , «Անդրե Սևրուգյանի՝ որպես նորարար նկարչի տեղը իրանական գեղանկարչության մեջ» , «Մատենադարանի գեղագիտական աշխատանքների դասակարգումը» և այլ բազում արժեքավոր զեկույցներ ներկայացրեցին հայ և իրանցի բանախոսներ՝ Մատենադարանից, Իրանի Ֆարհանգյան, Իմամ Խոմեյնիի անվ.միջազգային, Թեհրանի, Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ, Չինաստանի Սոչժոուի համալսարաններից:
Գիտաժողովի մասնակիցները նաև շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանում և ծանոթացան հայերեն և օտարալեզու ձեռագրերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Տե՛ս գիտաժողովի ծրագիրը: