ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ․ ՈՐՍԸ, ԽՆՋՈՒՅՔՆ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ԿՈԴԵՐԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ ԵՎ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում հայ միջնադարյան գրականության և «Սասնա ծռեր» դյուցազներգության համեմատական քննությամբ ներկայացվում են էպիկական ու գրական հերոսների սննդի հայթայթման ձևերը և հատկապես որսորդությունը, սննդային նախապատվությունները, հիշատակվող կերակրատեսակների օգտագործման կերպն ու ժամանակը։ Անդրադարձ է կատարվում կերակրատեսակների ու սննդային կոդերի կենցաղային, ծիսական ու գեղարվեստական նշանակությանն ու գործառույթներին։

Խմբագիր՝ բան. գիտ. դոկտոր Գոհար Մուրադյան

Գիրքը տպագրվել է «Առատաշեն վայների» ընկերության հովանավորությամբ:

Տե՛ս առաջաբանի թվային տարբերակը:

Կիսվել