ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ Պ.Գ.Թ., ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՒ ԾԻՍԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում ներկայացված է վանականության կարգերի հաստատումը Հայաստանում՝ կապադովկյան և եգիպտական ազդեցությամբ: Համախմբված և վերլուծված են այն կանոնները, որոնք կիրառվել են հայկական վանքերում: Ներկայացված են

անապատականների ու վանականների ուտեստը և Սեղան օրհնելու կարգը: Լուսաբանված են հայկական սկզբնաղբյուրների վկայությունները Վանական ուխտադրության ծիսակարգերի

մասին, և վերլուծված է սույն ծեսերի բովանդակությունը:​

Խմբագիր՝​ պատմական գիտությունների դոկտ., պրոֆ. Կարեն Մաթևոսյան

Գիրքը տպագրվել է​ «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ հովանավորությամբ:

Տե՛ս առաջաբանի էլեկտրոնային տարբերակը:

Կիսվել