ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՆՈՒԳՈՐԾ» ԷՔՍՊՈՅԻՆ

Կարիերայի տոնավաճառին Մատենադարանի տաղավարը ներկայացել էր Թորոս Ռոսլինի նկարազարդած Ավետարանի կրկնօրինակով, միջնադարյան ձեռագրերը զարդարող գույների ստացման տարբեր նյութերով, գիտահետազոտական ու գիտատեխնիկական բաժինների մասին պատմող լուսանկարների պաստառներով, «Մատենադարան» հրատարակչությամբ՝ վերջին տարիների լույս տեսած գրքերով: «Ձեռագրի վերականգնում» և «Ծաղկելու արվեստ» կրթական ծրագրերի շրջանակներում Մատենադարանի տաղավարում անց են կացվել նաև դասընթացներ՝ ձեռագրերի վերակագնման ու ծաղկման ուսուցմամբ: Մասնագիտական շփումների

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Մատենդարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի երկու աշխատակից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով: Թանգարանային այցելությունների գլխավոր համակարգող Արմինե Ավագյանն ու զբոսավար Տաթևիկ Ադամյանը պարգևատրվել են թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում անբասիր, երկարամյա աշխատանքային գործունեության համար:

Կիսվել