ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՆՈՒԳՈՐԾ» ԷՔՍՊՈՅԻՆ

Կարիերայի տոնավաճառին Մատենադարանի տաղավարը ներկայացել էր Թորոս Ռոսլինի նկարազարդած Ավետարանի կրկնօրինակով, միջնադարյան ձեռագրերը զարդարող գույների ստացման տարբեր նյութերով, գիտահետազոտական ու գիտատեխնիկական բաժինների մասին պատմող լուսանկարների պաստառներով, «Մատենադարան» հրատարակչությամբ՝ վերջին տարիների լույս տեսած գրքերով:

«Ձեռագրի վերականգնում» և «Ծաղկելու արվեստ» կրթական ծրագրերի շրջանակներում Մատենադարանի տաղավարում անց են կացվել նաև դասընթացներ՝ ձեռագրերի վերակագնման ու ծաղկման ուսուցմամբ:

Մասնագիտական շփումների նորարարական հարթակը լավագույն հնարավորությունն է խթանելու գործատուի հետ ուսանողների ու շրջանավարտների գործակցությունը:

«ԲանՈւԳործ» էքսպոյին Մատենադարանի մասնակցությունն առաջին անգամ էր:

Կիսվել