ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ  ԵՎ  ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ

Այս օրերին շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերն անց են կացվում Գեղարքունիքի մարզում: Գավառ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանում կազմակերպվող հանդիպումներին մեծ թվով երեխաներ տեսական ու գործնական գիտելիքներ են ստանում ձեռագրերի ընդօրինակման, վերականգնման ու նկարազարդման ուղղություններով:

Աշակերտներին տրամադրվում են նաև Մատենդարանի ստեղծման ու կազմավորման պատմության մասին տեղեկություններ:

Կիսվել