Մաշտոցյան Մատենադարանում հունիսի 13-14-ին տեղի կունենա «Հայաստանը և հայերը համաշխարհային միջնադարում. բնագրեր և ձեռագիր մատյաններ» խորագրով աշխատաժողով՝ Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց.կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ:
Աշխատաժողովի նպատակն է քննարկել և ուշադրություն հրավիրել հայկական կամ հայերին վերաբերող քիչ ուսումնասիրված սկզբնաղբյուրների վրա (մասնավորապես` որոշ անտեսված բնագրերի և ժանրերի) և ընդգծել դրանց կարևորությունը համաշխարհային միջնադարյան պատմության և մշակույթի ուսումնասիրման համար։
Աշխատաժողովին մասնակցելու են ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Րիզոն, հյուրեր Ֆլորենցիայի, Քեմբրիջի համալսարաններից, Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնից, Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցից:
Աշխատաժողովի սկիզբը՝ ժամը 11:00
Մուտքն ազատ է:
Տե՛ս աշխատաժողովի ծրագիրը: