ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ ԹՂԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼ

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև հայկական հումքից։ Ծրագիրն իրագործվում է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող #EU4Culturelture ծրագրի (որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է), Impact Hub Yerevan

«Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։

Ի նշանավորումն մեկնարկող ծրագրի՝ ստորագրվել է հուշագիր՝ Մատենադարանի ու «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի միջև, որի շրջանակում կիրականացվի մինչև 100 ծառի ծառատունկ։

Տնօրեն Արա Խզմալյանն իր երախտագիտությունն է հայտնել գործընկերներին համագործակցության համար։ Վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում պատրաստակամություն են հայտնել ձեռնարկատիրական գործունեւոթյան հետագա փուլերիին նույնպես աջակցելու ։

Ծրագիրն այսօր ազդարարվել է նաև խորհրդանշական ծառատունկի արարողությամբ։

Միջոցառման ավարտին հյուրերը մասնակցել են Nazan Tea թեյերի համտեսին։

Կիսվել