ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Մաշտոցյան Մատենադարան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի գլխավորած պատվիրակությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ։ Տնօրեն Արա Խզմալյանի հետ հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում՝ ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել են ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման բաժին, նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։
Շրջայցին հաջորդած առանձնազրույցի ընթացքում Արա Խզմալյանը կարևորել է միջազգային կառույցի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարը, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգործուն ջանքերը։

Կիսվել