2024թ․ հուլիսի 17-ին Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, Զմմառի պատրիարքական կղերի միաբանության, Վենետիկում Մխիթարյան միաբանության, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը, որի ընթացքում արծարծվել են հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության խորացման, համատեղ գիտական հետազոտությունների, ձեռագիր հավաքածուների վերականգնման և թվայնացման միասնական օրակարգ ձևավորելու և դրանց իրականացման պետական աջակցության հնարավոր եղանակների և նախաձեռնության հեռանկարները։
Նման ձևաչափի հանդիպումն աննախադեպ է և օժտված աշխարհասփյուռ գրավոր ժառանգության պահպանման, միասնական ծրագիր մշակելու ներուժով։
Քննարկման արդյունքում հանդիպման մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարությունը տե՛ս այստեղ: