«ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա Միջազգային հայագիտական կոնգրես:Կոնգրեսի շրջանակում կազմակերպվող «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառի ընթացքում՝ հուլիսի 19-ին՝ ժամը 12-ին, Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» հայագիտական տարեգրքի նոր հատորի շնորհանդեսը:Պարբերականի առաջին հատորները հրատարակվել են 1948-1950 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ղեկավարությամբ:

Կիսվել