2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա Միջազգային հայագիտական կոնգրես:
Կոնգրեսի շրջանակում կազմակերպվող «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառի ընթացքում՝ հուլիսի 19-ին՝ ժամը 12-ին, Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» հայագիտական տարեգրքի նոր հատորի շնորհանդեսը:
Պարբերականի առաջին հատորները հրատարակվել են 1948-1950 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ղեկավարությամբ: Մեծ դադարներով մինչ 2003 թ. լույս է տեսել «Հասկ»-ի 12 հատոր:
«Հասկ» հայագիտականի նոր հատորը նվիրված է Սուրբ Ներսես Դ Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին և ընդգրկում է Հայաստանի ու Սփյուռքի հայագետների՝ Սուրբ Ներսես Շնորհալուն նվիրված բազմազան ու արժեքավոր ուսումնասիրություններ։
Հատորը լույս է տեսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնությամբ: Խմբագիրը՝ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանն է: