ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «ԳՐԱՏՈՆ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԻ ԷՔՍՊՈ-ՏՈՆԱՎԱՃԱՌ

Հայագիտական միջազգային գիտաժողովի շրջանակում՝ հուլիսի 19-ին, կազմակերպվել է «Գրատոն» հայագիտական գրքի էքսպո-տոնավաճառ, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի պետական ու մասնավոր շուրջ երկու տասնյակից ավելի հրատարակչությունների, թանգարանների ու տարբեր ինստիտուտների վերջին 5 տարիների հայագիտական հրատարակությունները:

<<Գրատոնը>> նպատակ ունի՝ ինչպես հանրությանն, այնպես էլ տարբեր երկրների հայագետներին հնարավորություն ընձեռել մեկ ամբողջ օր ծանոթացնելու Հայաստանում, Սփյուռքում ու արտասահմանում ստեղծվող գրականությանը և պատկերացում կազմել հայագիտության զարգացման արդի միտումների վերաբերյալ։

2019-ից գործող Մատենադարանի հրատարակչությունը <<Գրատոնին>> մասնակցել է շուրջ 6 տասնայակ գրքերով ու ամսագրերով։

«Գրատոն»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության <<Հասկ>> հայագիտական տարեգրքի 13-րդ հատորի շնորհանդեսը, որը նվիրված է Սուրբ Ներսես Դ Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին։

Կիսվել