ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալագրեր է հանձնել «Թանգարանային գիշերը Մատենադարանում» կամավորական աշխատանքներ կատարած ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներին և համերգային ծրագրով ներկայացած «Արեգնազան» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտներին:

Արա Խզմալյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, մաղթել ստեղծագործական նոր ձեռքբերումներ և ընդգծել, որ նման միջոցառումները խթանում են երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու այցելությունները Մատենադարան։

Կիսվել