Սեպտեմբերի 20-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Հետքը, արխիւ-դիւանը, եւ դիպուածային արխիւը. Սանթա Քաթարինա Նաւուն թուղթերէն վաղ արդի ձայներու վերականգնում» թեմայով։
Բանախոս՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Հայոց պատմության ամբիոնի վարիչ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆ․ ՍեպուհԴ․ Ասլանյան։
Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի Մաշտոցյան Մատենադարանի արևելագիտության բաժնի վարիչ , պ․ գ․դ․ Քրիստինե Կոստիկյանը։
Նիստավար՝ Մատենադարանի բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի ղեկավար, բ.գ.թ. Հասմիկ Կիրակոսյան։
Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։
Տևողությունը՝ 40 րոպե, քննարկումը՝ 30 րոպե։
