
Մատենադարանի հրատարակչությունը՝ աշխատասիրությամբ Մատենադարանի ավագ գիտաշխատող Ալա Խառատյանի, լույս է ընծայել ենթադրաբար 13-14-րդ դարերի հեղինակ Մկրտիչ Գանձասացի գանձերը (Երևան, 2025․- 312 էջ)։
Այս բնագրերն արտացոլում են գանձարանային մշակույթի զարգացման պատմությունը, պատկերացում տալիս հեղինակի ստեղծագործական քրիստոնեական աշխարհայացքի, ժանրային առանձնահատկությունների ու կաղապարների մասին։
Բնագրերը կազմված են ըստ Մաշտոցյան Մատենադարանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների ձեռագրերի, որոնց համեմատական քննությամբ ի մի են բերված Մկրտիչ Գանձասացի քսանինը գանձերը։
Գիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աջակցությամբ։
Գրքի նախաբանի թվային տարբերակը տե՛ս այստեղ:
