
Հոկտեմբերի 2-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Միջանկյա՞լ շրջան. ասորա-հայկական հարաբերությունների պատմությունը 6-10-րդ դարերում /Intermediate period? Syro-Armenian history from the 6th until the 10th century»։
Դասախոսությունը առնչվում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրի», 25RG-6E024 ծածկագրով «Մլքե թագուհու Ավետարանը (Վնտկ Հմր 1144/86 ձեռագիր) պատմամշակութային, ձեռագրական և արվեստաբանական տեսանկյունից» թեմային։
Բանախոս՝ Վիեննայի համալսարանի հետդոկտորական հետազոտող, ղպտերենի դասախոս Էնդի Հիլկենս։
Նիստավար՝ Աննա Օհանջանյան։
Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։
Տևողությունը՝ 40 րոպե, քննարկումը՝ 30 րոպե։
Լեզուն՝ անգլերեն։
