ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՓԻԼԻՍՈՓԱ ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ և Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի համակարգմամբ Շվեյցարիայի Բազել քաղաքից Մատենադարան է տեղափոխվել անվանի փիլիսոփայի մեծարժեք գրադարանի բացառիկ հրատարակությունների հերթական խմբաքանակը։ Դրանք ներառում են գերմանական դասական փիլիսոփայության և գրականության գլուխգործոցներ, ինչպես նաև 19-րդ դարում հրատարակված եզակի նմուշներ։
Հիշեցնենք, որ 2025 թ-ին Մատենադարանի տնօրենի և Կարեն Սվասյանի տիկնոջ միջև ստորագրված հուշագրով փիլիսոփայի անձնական գրադարանը և արխիվը նվիրաբերվել են Մատենադարանին։
Գրքերը գիտական նկարագրության և ցուցակագրման փուլում են,որի ամփոփումից հետո դրանք հասանելի կդառնան գիտական հանրությանը։

Կիսվել