ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԱՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ. ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ»-Ն՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Միջազգային գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչները և այլք:

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդել է «Գիրք Դատաստանի»-ի վաղագույն օրինակի ցուցադրությունը՝ բերված Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից՝ Միաբանության Մայրավանքի Փոխմեծավոր, Մատենադարանի և Թանգարանի տնօրեն Գերապատիվ Հայր Նարեկ վարդապետ Լուիսյանի ուղեկցությամբ: Նշենք, որ ձեռագիրը Մատենադարանում կցուցադրվի մինչև նոյեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին, Մատենադարանի հայտով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:

Կիսվել