ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Մխիթարի Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության շտեմարան ներառվելու կապակցությամբ կազմակերպված երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակում իրադարձություն է Զմմառի պատրիարքական կղերի միաբանությունից Մատենադարան տեղափոխված՝ «Գիրք դատաստանի» կոթողային աշխատության հնագույն ամբողջական օրինակի ցուցադրությունը: Շուրջ երեք հարյուրամյակ մատյանը չի լքել միաբանությունը:

Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արտասահմանից ժամանած հյուրեր ու գիտական հանրության ներկայացուցիչներ:

Ձեռագիրը կցուցադրվի մինչև նոյեմբերի 1-ը:

Կիսվել