ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչական գործունեության նոր ռազմավարության համաձայն՝ մեծ կարևորություն է տրվում միջնադարյան սկզբնաղբյուրների և դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների թարգմանությանը: Հրատարկված գրքերի շարքում իր հատուկ տեղն է զբաղեցնում Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» կոթողային աշխատության անգլերեն թարգմանության բարձրակարգ հրատարակությունը (թարգմանիչ՝ Ռոբերտ Թոմսոն):

Գիրքը հրատարակվել է «Կայծ» հիմնադրամի աջակցությամբ և հեղինակավոր «Բրիլ» հրատարակչության գործակցությամբ:

Ստեղծվել է նաև գրքի հուշանվերային տարբերակը:

Հիշեցնենք, որ գրավոր այս հուշարձանը լույս է տեսել Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն 2025 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության շտեմարան ներառելու կապակցությամբ Մատենադարանի և ՀՀ Դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակում:

Կիսվել