
2025 թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 30-ամյակին նվիրված միջոցառում: Ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, դեսպաններ: Ներկայացվեցին Անանիա Շիրակացու թվաբանական խնդիրների մոտիվներով՝ «Ծաղկելու արվեստ» կրթական ծրագրի սաների ստեղծագործական աշխատանքները և դրանք ամփոփող պատկերագիրքը:




