
Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ստեփանյանը 2025 թ. նոյեմբերի 24-26-ը Կրետեի Օրթոդոքս ակադեմիայում մասնակցել է «Քրիստոնեության դրսևորումները տարբեր մշակույթներում և դրանց փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները. 100-1500 թթ.» խորագրով գիտաժողովին:
Հանդես է եկել «3-4-րդ դարերի համաքրիստոնեական վկաները հայկական Հայսմավուրքներում. ազգայի՞ն, թե՞ քրիստոնեական պատկանելություն» խորագրով զեկուցմամբ:
Տ․ Ստեփանյանի մասնակցությունը հովանավորել է Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը:

