
Ցուցադրության շրջանակում ներկայացված են ձեռագիր մատյաններ, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, ժապավինաձև հմայիլներ և ինքնատիպ ձեռագրակազմեր։ Ցուցանմուշների գաղափարական և պատկերագրական առանցքում հրեշտակների կերպարն է, որը ներկայացված է ինչպես կանոնիկ, այնպես էլ հազվադեպ հանդիպող պատկերագրական լուծումներով:





