
2026 թվականի մարտի 18-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Տաթևիկ Մուրադյանը և հայագետ, դոկտոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանն այցելել են Յագելոնյան համալսարանի գրադարան, ծանոթացել գրքային և ձեռագրական հավաքածուների պահպանման և վերականգնման պայմաններին։ Ի թիվս այլ ձեռագրերի, ներկայացվել են նաև գրադարանի հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի նմուշները։
Արա Խզմալյանը հրավիրել է գործընկերներին համագործակցել գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում՝ հատկապես «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում՝ կարևորելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացումը:




