
2026 թ. մարտի 24-ին Լիսաբոնում Մատենադարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի ղեկավարության, հիմնադրամի աշխատակիցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպել է Հիմնադրամի Հայ համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը:
Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը միջազգային գիտական համագործակցության, ձեռագրերի վերականգնման, ցուցադրության և ռազմավարական այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կարևորվել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի հրատարակման շարունակականության ապահովումը, ինչպես նաև՝ հայերեն համահավաք ձեռագրացուցակի էլեկտրոնային շտեմարանի ստեղծման գործընթացը, որն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի աջակցությամբ։ Նորաստեղծ հարթակի շնորհանդեսը տեղի կունենա 2026 թ. հուլիսի 22-ին կայանալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում:
Արա Խզմալյանը հրավիրել է Հոգաբարձուների խորհրդի նախագահին այցելելու Մատենադարան՝ առավել մանրամասն ծանոթանալու կառույցի բազմաշերտ գործունեությանը:


