Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը ս.թ. մարտի 16–19-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բանախոսություններով հանդես է եկել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում
Այցի շրջանակում Վահե Թորոսյանը հանդիպել է համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Նանդոր Բիրհերի և Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բալինտ Կովաչի ու դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Մատենադարանի ու Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման, ինչպես նաև համատեղ գիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Վահե Թորոսյանը մասնակցել է նաև Բուդապեշտի Պետյոֆիի գրականության թանգարանում Հայագիտական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած «Անի․ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի հազար ու մեկ վերապրումները» ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը։