
Մատենադարանում տեղի է ունեցել «Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողով, որը նվիրված էր վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։
Ուսումնասիրությունների առանցքում ձեռագիր Աստվածաշունչն էր, դավանաբանական, քարոզխոսական և սրբախոսական գրականությունը։
Աշխատաժողովը միավորում էր օսմանագետների, հաբսբուրգյան շրջանի բալկաններն ուսումնասիրող պատմաբանների, ասորագետների, հայկական վաղ արդի շրջանը հետազոտող արվեստաբանների և աստվածաբանների։
Նիստերը վարում էին Central European University Մարիջանա Միշեվիցը, Տիանա Կրիստիչը և Տիգրան Զաքարյանը Visual Armenia Development Foundation-ից:
Աշխատաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից ֆինանսավորվող «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» թեմայի շրջանակում։
Երկօրյա աշխատաժողովի կազմակերպիչներն են՝ Մատենադարանի աշխատակիցներ Աննա Օհանջանյանը, Անի Ենոքյանը, Անուշ Սարգսյանն ու Գառնիկ Հարությունյանը։
Մայիսի 13-ին դասախոսությամբ հանդես է եկել EurAsia գերազանցության խմբի խորհրդի անդամ, Կենտրոնական Եվրոպական համալսարանի Պատմական հետազոտությունների բաժնի պրոֆեսոր Թիյանա Կրստիչին։
Պրոֆեսոր Կրստիչը Օսմանյան կայսրության վաղ արդի շրջանը հետազոտող առաջատար մասնագետներից է, մի շարք կարևոր ուսումնասիրությունների հեղինակ, որոնց շարքում է նաև նրա՝ “Contested Conversions to Islam: Narratives of Religious Change and Communal Politics in the Early Modern Ottoman Empire” (Stanford University Press, 2011) վերնագրով հիմնարար աշխատությունը։



